Araratnews.am-ը գրում է.
Պարագվայի անվտանգության ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: Մահափորձ է կատարվել Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի դեմ` այս մասին տեղեկացրել է թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավար Ուգո Վերան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեզ մոտ տագնապի կարմիր մակարդակ է: Բրազիլիայից եկած մարդասպանները գտնվում են մեր երկրում, որպեսզի մահափորձ կատարեն նախագահ Կարտեսի դեմ»,- ասել է նա, ընդգծելով, որ հարձակման թիրախ կարող են դառնալ նաև նախագահի բարեկամները կամ իր կաբինետի անդամները:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/mahaphordz-paragvayi-naxagahi-dem/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



