ՄԻԱԿ քարտուղար |
Որքան էլ փորձես երևակայությունդ լարել, այդուհանդերձ, գալիս է մի պահ, երբ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես են նախագահի ընդդիմադիր թեկնածուներից ոմանք.
- ռեկորդային կարճ ժամանակահատվածում ապահովելու արտասահմանյան ներդրումների ոչ ավել, ոչ պակաս 600 տոկոսանոց աճ, կամ ինչ մեխանիզմներով է հնարավոր պետական ճարպից ու օլիգարխիկ ստվերից մի ամբողջ 300 միլիարդ դրամ նպատակաուղղել թոշակների և աշխատավարձների բարձրացման ազգանվեր գործին, էլ չենք խոսում մոտ 600 000 մարդու աղքատության ճիրաններից դուրս բերելու մասին.
- յուրաքանչյուր գյուղական համայնքում ստեղծելու մոտ 200 000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեխանիզացիայի պարկ, բոլոր համայնքներում հումքի վերամշակող գործարաններ, որտեղ գյուղացիները կլինեն փայատերեր և այլն, էլ չենք խոսում մարդկանց կյանքի որակը մեկ տարում 65 տոկոսով (ինչու հենց այդքան) բարելավելու մասին.
Մյուսների ունիկալ քաղաքական առաջարկները առանձնապես չեն տպավորվել, հնարավոր է դրանց վերացականության կամ, գուցե, բացակայության պատճառով: