1. Ազնվությունը և պարկեշտությունը բավականին թանկ նվերներ են, և չարժե դրանք սպասել էժանագին մարդկանցից:
2. Եթե ցանկանում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե նրա մասին ինչ են խոսում, այլ լսիր, թե նա ինչ է խոսում ուրիշների մասին:
3. Ընկերը գինու նման է: Ինչքան հին է, այնքան լավն է:
4. Եթե մարդիկ ավելի շատ հումորի զգացում ունենային, մենք կապրեինք մեկ այլ աշխարհում:
5. Սրբությունը նույնպես գայթակղություն է:
6. Կանայք միշտ ցավում են մեր վերքերի համար, որոնք իրենք չեն հասցրել մեզ:
7. Առանց սիրո սեքսը անիմաստ փորձ է, բայց ի թիվս այլ անիմաստ փորձերի շատ հաճելի է:
8. Մահն ունի նաև լավ կողմ: Դա այն մի քանի գործերից է, որոնք հեշտ է պառկած անել:
9. Հաջողությունը կարողություն է, որն հայտնվում է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում:
10. Ամուրի մարդը ապրում է թագավորի նման և մահանում շան նման, իսկ ամուսնացած մարդը ապրում է շան նման և մահանում թագավորի նման:
11. Մարդը կազմված է մարմնից և գլխից, սակայն մարմինն ունի ավելի շատ զվարճանքներ, քան գլուխը:
12. Երջանկությունը տաղանդ է, որ գնահատես այն, ինչ ունես, այլ ոչ թե գնահատես այն, ինչ չունես:
13. Ամուսնության հաջողությունը այնքան կատարյալ զուգընկեր գտնելու մեջ չէ, ինչքան նրա մեջ է, որ ինքդ լինես կատարյալ զուգընկեր:
14. Լոս Անջելեսում արդեն աղբ չեն նետում: Այն տեղափոխում են հեռուստատեսություն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/508421315862943
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել