Հայաստանյան ընտրությունների «հին» ավանդույթներից է ընդդիմադիր միասնական դաշինքի (խորհրդարանական ընտրությունների ժամանակ) եւ միասնական թեկնածուի (նախագահական ընտրությունների ժամանակ) ձեւավորման տապալման մեխանիկան: Ընտրություններից մի քանի ամիս առաջ այդ գործընթացին պոտենցիալ մասնակից քաղաքական ուժերն ու թեկնածուները խոսում են «միասնականի» անհրաժեշտության ու իրենց պատրաստակամության մասին, հանդիպում, խոսում, հավանություն տալիս իրար մտքերի, իսկ երբ գալիս է ձեւավորման պահը, գրեթե բոլորը արհեստական պատճառաբանություններ են բերում իրենց անհամաձայնության մասին՝ «դու այս ասիր», «ինչու՞ այսպես ասիր», «հիշո՞ւմ ես այն օրը» կարգի... Նմանատիպ պատճառաբանությունները ինչքան էլ փաթեթավորեն գաղափարական շիրմայով, պարզ է, որ անհամաձայնության ու «միասնականի» տապալման գլխավոր պատճառը «Ես եմ լինելու այդ միասնականը» յուրաքանչյուրի համոզմունքն է: Այս ընտրություններում եւս միասնականի տապալման լեյտմոտիվը սա էր...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/414497608644824
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել