ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին չի կարելի ազգային միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողությունը վստահել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

«Պարզապես պատկերացրեք, որ մենք նրան տալիս ենք հասանելիություն միջուկային ծածկագրերին, մարդու, որը խոստացել է դիտարկել միջուկային զենքի օգտագործման հարցը»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Օհայո նահանգի Լորդսթաուն քաղաքում արհմիությունների հետ հանդիպմանը։

Բայդենը հավելել է, որ Թրամփին վատ մարդ չի համարում, պարզապես վստահ է, որ նա միանգամայն անհամապատասխան է։

Ավելի վաղ Բայդենը Մերձբալթյան երկրներին կոչ էր արել լուրջ չընդունել Թրամփի խոսքերը, որը հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի կողմից բալթյան երկրների պաշտպանությունը՝ ի դեմս «Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել