Barometer.am-ը գրում է.
Կարմիր բազուկի օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն, այս բանջարեղենը մաքրում է արյունը՝ հեշտացնելով լյարդի աշխատանքը, կարգավորում է աղիների աշխատանքը և, վերջապես, բարձրացնում է հեմոգլոբինը:
Ներկայացնում ենք բազուկից պատրաստվող ըմպելիքի բաղադրատոմս, որը կմաքրի ձեր օրգանիզմը բոլոր ավելորդ բաներից և կստիպի բոլոր օրգաններին աշխատել՝ առանց խափանումների:
Հարկավոր է.
- 1 բազուկ
- 2 լիտր ջուր
- 4 ճ.գ շաքարավազ
- 1 տարեկանի հացի կոշտ կեղև
Բազուկը մաքրեք և կտրատեք մանր մասերի, այնուհետև ստացվածը տեղավորեք ապակյա ամանի մեջ, վրայից ավելացրեք ջուրը, շաքարավազը և հացի կեղևը: Ամանը ծածկեք ծակոտիներով կտորով և այդպես թողեք 3-4 օր, որից հետո ստացված մասսան քամեք, հեղուկը լցրեք ապակյա շշի մեջ և պահեք սառնարանում:
Ստացվածը կարելի է բազուկի կվաս անվանել: Այն պարունակում է բազմաթիվ օգտակար հանքանյութեր, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել հիպերտոնիայի դեմ, ինչպես նաև՝ B խմբի վիտամիններ, PP և C վիտամիններ: Ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2-3 անգամ՝ ուտելուց հետո:
Այս ըմպելիքը հնուց ի վեր օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, կարճ ժամանակ օգտագործելուց հետո կզգաք, որ ձեր օրգանիզմը անհամեմատ ավելի լիցքավորված և ուժերով լի է:
Առողջ եղե՛ք:



