Tert.am Life-ը գրում է.

Երբ գալիս է սեպտեմբերը… հատկապես մեծահասակներ, ովքեր դպրոցն ավարտել են ժպիտով են հիում իրենց «Առաջին քայլերի»:

Tert.am Life-ն այս անգամ մեր շոու-բիզնեսի հայտնի և սիրված ներկայացուցիչների հետ էլ փորձեցինք վերհիշել դպրոցական ուրախ տարիները, թերթել «Առաջին քայլերը»: Նրանցից ոմանք այնքան էլ լավ չեն հիշում այդ օրը, իսկ ոմանք էլ հիշում են նույնիսկ ամենաաննշան մանրուքները:

Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյանը սովորել է Ստեփան Զարյանի անվան դպրոցում, որտեղ երգչուհու տատիկը դասավանդել է պատմություն: Ինչպես Սոնան է նշում, նա շատ լավ է հիշում իր առաջին քայլեր:

«Սեպտեմբերի մեկին մեծ ոգևորությամբ և ուրախ տրամադրությամբ եմ գնացել: Մասնակցել եմ միջոցառմանը և երգել դպրոցի մասին երգեր: Դեռևս փոքրուց սիրում էի երգել: Հիմա շատ բաներ է փոխվել դպրոցում: Այն ժամանակվա դպրոցի համն ու հոտը ուրիշ էր: Կցանկանայի ժամանակը հետ տալ և վերապրեի դպրոցական տարիները: Շատ եմ սիրել իմ դասարանը, դասընկերներիս, որոնց հետ մինչ օրս շփվում եմ»,- ասաց Սոնան:

 

Երգչուհու խոսքով` ինքը լավ է սովորել դպրոցում. «Ավելի շատ սիրել եմ հումանիտար առարկանները: Եվ միշտ բարձր գնահատականերով եմ տուն վերադարձել: Կապ չուներ տատիկս այդ տպրոցում էր աշխատում, բոլոր ուսուցիչներս գնահատում էին` ըստ իմ պատասխանի»:
 
Սոնան դպրոցում շատ ակտիվ է եղել. «Երբեմն կազմակերպում էի, որ ամբողջ դասարանով փախնեինք դասից: Տատիկս առաջինն իհարկե իմ վրա էր զայրանում: Նա շատ խիստ էր, բայց դե դա դպրոցական չարաճճիություն է: Հիշում եմ, որ իմ դասարանի երեխաներին տանում էի բուֆետ ու տատիկիս հաշվին հյուրասիրում էի բոլորին»:

 

 

Դպրոցական սեր, առաջին սիրահարվածություն. յուրաքանչյուրը դպրոցական հասակում զգացել են և բացառություն չի եղել Սոնան:
 
«Շատ երկրպագուներ եմ ունեցել, որոնք միշտ նամակներ էին ինձ գրում, բայց ես ոչ մեկի չէի ընդունում: Միայն մի տղա կար, որին հավանում էի իհարկե այդ զգացողությունը փոխադարձ է եղել, բայց դե դա պարզապես հրապուրանք է եղել, որն անցել է ժամանակի ընթացքում: Շատ ծիծաղելի էր, երբ երկրպագուներս զանգում էին մեր տուն ու չէին խոսում:  Դե ասա, խոսացեք, բա ինչի համար եք զանգել»,- նշեց Սոնան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել