Բելգիայի իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգելեն հանրահայտ Pokemon Go խաղալ օդանավակայանների անձնակազմին: Այս մասին հայտնում է Derniere heure թերթը:

«Ավիաուղևորների հասանելիության համար փակ գոտիներում աշխատող աշխատակիցները զբաղված են պոկեմոններ որոնելով՝ իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու փոխարեն»,- մեջբերում է պարբերականը Շարժականության դաշնային նախարար Ֆրանսուա Բելլոյի խոսքերը: Որպես օրինակ նա նշել է ուղեբեռը բեռնողներին և իջեցնողներին, նաև անվտանգության ծառայության աշխատակիցներին:

Միաժամանակ նախարարն անհանգստություն է հայտնել, որ պոկեմոններ որսալիս ավիաուղևորները սկսել են մտնել բացառապես օդանավակայանների աշխատակիցներին հասանելի գոտիներ, ինչը սպառնալիք է ստեղծում հենց ուղևորների անվտանգության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել