Panorama.am-ը գրում է.
ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակված տվյալների, տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում: Տվյալները ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը:
Լիբերիայում է ապրում դպրոց չհաճախող երեխաների ամենաստվար զանգվածը, ուր տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե երկու երրորդը դպրոց չի հաճախում: Երկրորդ տեղում է Հարավային Սուդանը, որտեղ երեխաների 59 տոկոսը զրկված են տարրական կրթություն ստանալու իրենց իրավունքից, և որտեղ 3 դպրոցից 1-ը ճգնաժամի պատճառով չի գործում
Հաջորդիվ՝ Աֆղանստանը (46), Սուդանը (45), Նիգերը (38), Նիգերիան (34) տոկոսով դպրոց չհաճախող երեխաներ ունեցող երկրների տասնյակում են՝ հստակ պատկերելով, թե ինչպես են հումանիտար արտակարգ իրավիճակներն ու ձգձգվող ճգնաժամը պատճառ դառնում, որ երեխաները դպրոց չհաճախեն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վերլուծությունը, որ արվել է միլիոնավոր երեխաների՝ սեպտեմբերին դպրոց վերադառնալուն ընդառաջ, ընդգծում է կրթական ճգնաժամի աստիճանը, որ ազդում է, օրինակ, արդեն իսկ հակամարտության մեջ գտնվող կամ երկարատև երաշտի, ջրհեղեղների, երկրաշարժերի, ծայրահեղ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրների վրա:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտավախություն ունի, որ առանց կրթության հակամարտության գոտում գտնվող, բնական աղետների և ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների մի ողջ սերունդ կմեծանա առանց անհրաժեշտ ունակությունների՝ իրենց երկրների տնտեսության զարգացման վրա ներգործելու համար՝ վատթարացնելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների արդեն իսկ անհույս իրավիճակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ