YouGov հետազոտական ընկերության հարցման արդյունքներով՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը ցանկանում է մուսուլման կանանց արգելել կրել բուրքա։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Ինչպես պարզվել է՝ բրիտանացիների 57 տոկոսը կողմ է նման արգելքին, միայն 25 տոկոսն է դեմ։ 18-24 տարկան անձինք ավելի հանդուրժողաբար են վերաբերվում բուրկինիի կրմանը, իսկ 65 տարեկանից բարձր տարիքի անձինք ավելի կտրուկ վերաբերմունք են դրսևորում։ Այդ տարիքային կատեգորիայի բրիտանացիների 78 տոկոսն աջակցում է հագուստի այդ տեսակի արգելքին։
Բացի այդ, հարցման ընթացքում պարզվել է, որ բրիտանացիների 46 տոկոսը կողմ է բուրկինիի՝ ավանդական մուսուլմանական լողազգեստի արգելքին, 30 տոկոսը դեմ է նման միջոցառմանը։
Ավելի վաղ Ֆրանսիայում քննարկումներ էին բռնկվել մի շարք կոմունաներում բուրկինիի կրման արգելքի շուրջ։



