Tert.am-ը գրում է.

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Երբ նա օգոստոսի 30-ի առավոտյան 08։00-ին ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան 2014-ին հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի  գերեզմանին այցելելու  համար,  ռուս սահմանապահները նրան տեղեկացրել են, որ  նրա  մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ:

Որոշ ընթացակարգերից հետո Ստեփան Գրիգորյանը հետ է ուղարկվել Հայաստան իր հետադարձ ավիատոմսով: Այս մասին Tert.am–ին հայտնեցին Գրիգորյանի ընտանիքից:

Քաղաքագետը տարածել է հայտարարություն, որում  ասված է. «Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել