Tert.am-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում, նշվում է Գիտելիքի միջազգային օրը: Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցներում այսօր կհնչի առաջին զանգը:

«Սեպտեմբերի  1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի շուրջ 40 000 երեխա, որը մի փոքր ավելին է, քան անցած տարի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2015թ-ին փաստացի դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը եղել է 39 հազար 246:

Նարինե Հովհաննիսյանը հստակ թիվ չներկայացրեց, թե քանի դպրոց այս տարի այդպես էլ առաջին դասարանցիներ չեն ունենա, սակայն ասաց, որ կլինեն այդպիսի դպրոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել