Վերջերս «Հյուսիս-Հարավ» բառակապացությունը աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների իմաստով շատ է գործածվում:
Նկարում 1934-36թթ. կառուցված Վերեսկի կամուրջն է, որն Իրանի հարավը կապում է հյուսիսի (Մազանդարան, Սավադքուհ) հետ: Կամուրջը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ ձորի հատակից մինչև կամուրջ բարձրությունը 110 մետր է: Այն համարվում է համաշխարհային կամրջաշինության գլուխգործոցներից:
Ասում են` եթե չլիներ Վերեսկի կամուրջը, արդի աշխարհի քարտեզը այլ տեսք կունենար, քանի որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այս կամրջով են անցել Խորհրդային Միությանը օգնություն հասցնող գնացքները, իսկ օգնության այդ ճանապարհը չի ունեցել այլընտրանք:
Չերչիլն այս կամուրջն անվանել է «Հաղթանակի կամուրջ», և այսօր էլ կամուրջը հայտնի է հենց այդ անունով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10207493141027442?notif_t=close_friend_activity¬if_id=1472540343358240
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել