Ինձ միշտ թվացել է, որ ինչ իմ հետ պատահում է փողոցում` ուրիշի հետ չի կարող տեղի ունենալ զուտ այն պատճառով, որ իրենց հետ ավելի լավ բաներ են տեղի ունենում))))
Հեթական պատմությունը. Այսօր առավոտյան գնում էի աշխատանքի: Անձրեւ էր գալիս, ու սովորության համաձայն բոլորը շտապում էին…
Բարձրացա 32 համարի ավտոբուս ու քանի որ տեղ չկար նստելու` կանգնեցի դռան մոտ: 2 կանգառ հետո ավտոբուս բարձրանալիս, 35-40 տարեկան մի տղամարդ սայթաքեց ու «կիսաընկավ»` դեռ ավտոբուս չբարձրացած: Երեւի շտապելուց էր, սայթաքեց, թե չէ ուրիշ պատճառ չկար հաստատ: Ընկնելու ժամանակ գլխարկը թռավ գլխից ու ջրափոսն ընկավ, չհաշված, որ մի ոտքը, մինչեւ ծունկը չեխաջուր էր եղել. սայթաքելուց մի ոտքը ծալվեց...: Բայց հասցրեց ավտոբուս բարձրանալ, իսկ մինչ էտ արդեն վերցրել էր գլխարկը:
Էս ամեն ինչը, որ պատմում եմ, տեղի ունեցավ մի 5 վայրկյանի ընթացքում:
Բարձրացավ ավտոբուս ու կանգնեց հեց իմ դիմաց: Մի ձեռքը ցեխոտվել էր, չհաշված գլխարկն ու վերը նշված տաբատի, այսպես ասած թայը:
Մի խոսքով, ինչ երկարացնեմ: Շիվարած չգիտեր, թե կեխտոտ ձեռքն ինչ աներ, ում կամ ինչի քսեր...որ մաքրվի, չհաշված գլխարկն ու վերը նշված տաբատի, այսպես ասած թայը: Պայուսակիցս հանեցի անձեռոցիկն ու թեւին խփելով «իշմար» արեցի, որ տալիս եմ իրեն: Քանի որ ականջակալերով էի` ոչինչ չասեցի, ազնիվ մղումներով ու անձայն տվեցի «ցեխաջրված»-ին: Վերցրեց ու անգամ դեմքիս չնայեց: Մտածեցի, քանի որ անձեռոցիկը տալուց ոչինչ չասացի` մտածեց չեմ լսում կամ լավագույն դեպքում խոսալ չգիտեմ: Սկի դեմքիս չնայեց: Ընենց վերցրեց, կարծես թե տենց էլ պիտի լիներ... ես ավտոբուսի հատուկ աշխատող եմ ու բոլոր ընկնողներին անձեռոցիկ եմ բաժանում. դա իմ պարտքն է)))
Լավ, սա հեչ: Հիմա կարեւորի մասին:
Մաքրվեց սա… ու հերթական կանգառում, երբ կանգնեց ավտոբուսը, որ ուղեւորներ վերցնի, սա անձեռոցիկը պարզապես «շպրտեց» դուրս` ուղիղ կանգառագոտի, համարյա կանգնած մարդկանց վրա:
Ու էստեղ աշխատեց «Լավություն անողի գլուխը ծակ է» ու նմանատիպ ասացվածքները: Փաստորեն գլուխս իսկապես ծակ ա ու ես չգիտեի))) Դե արի ու մի ասա. «Այ կենդանի, ուտեիր էտ անձեռոցիկը կամ գոնե հետ տայիր ինձ, բայց չգցեիր փողոց...»:
Բան չասեցի, ծուռ-ծուռ նայեցի ու հոգոց հանեցի… թե ֆայմ ունենար`կհասկանար)))) Թեեւ քիչ հավանական է(((
Ցավս նաեւ բնապահպանական է, բայց կարեւոր է նաեւ քաղաքավարությունը: Պատմությունս, ցավոք սրտի, ոչ մեկին է հարում եւ ոչ էլ` մյուսին:
Ցավս նաեւ բնապահպանական է, բայց կարեւոր է նաեւ քաղաքավարությունը: Պատմությունս, ցավոք սրտի, ոչ մեկին է հարում եւ ոչ էլ` մյուսին:
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2013/02/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել