Մեկնարկային կազմում կխաղա, թե ոչ, բայց, միևնույնն է, Մխիթարյանը այսպիսով մտնում է Մանչեստրի պատմության մեջ:
Չնայած Զլատան Իբրահիմովիչը ժամանակակից ֆուտբոլի ամենաբարձրակարգ մաքուր հարձակվողներից մեկն է, բայց նա իր բնույթով թափառական ֆուտբոլիստ է և դժվար թե մի օր կարողանա դառնալ իսկական մանկունյացի:
Պարզապես Յունայթեդը Չելսիի և Մանչեստր Սիթիի պես փողի վրա կառուցված ակումբ չէ:
Մյունխենյան աղետից մինչև Ալեքս Ֆերդյուսոնի ռեֆորմներ, Բոբի Չարլտոնից մինչև Ռունի, հարուստ ավանդույթների և սկզբունքների մի ամբողջական քարացած միջավայր է ձևավորվել: Մանչեստրի այս կենսափորձի հետ Անգլիայում կարող է մրցել միայն Լիվերպուլը, իսկ Եվրոպայում Միլանը և Բարսելոնան:
Մխիթարյանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու այդ թիմի ավանդույթների և կենսափորձի կրողն ու զարգացնողը:
Հենրիկը պետք է և վստահաբար կարող է դառնալ մանկունյացի: