Ուղիղ մեկ տարի Սոնա Շահգելդյանը իր փոքրիկին հեռու էր պահում մեդիադաշտից ու անձնական կյանքի մասին խոսում էր միայն մտերիմների հետ, սակայն փոքրիկ Արթուրիկի առաջին տարեդարձի օրը երգչուհին միայն Կամոբլոգի ֆոլոուերների համար նկարահանվեց հատուկ ֆոտոշարքում, որը և սիրով ներկայացնում եմ ձեզ...մոռացա ասել...Սոնան թողարկել է իր անվանական փայտե պայուսակների շարք, որոնք մենք ևս առաջին անգամ ներկայացնում ենք ձեզ...
Փոքրիկ Արթուրիկի հետ առաջին ֆոտոշարքը նկարահանել ենք լուսանկարիչ Դիանա Բոստանչյանի ֆոտոստուդիայում, ոճաբան Մանուկ Ալեքսանյանի հետ միասին: Նրանք, ովքեր հետևում են Սոնային սոցցանցերում նկատած կլինեն, որ երգչուհին ամեն ամիս նշում էր փոքրիկի ծնունդը, լուսանկարվում տորթի հետ, բայց միևնույն է նրա հետ ֆոտոներ չէր տեղադրում: Ես էլ առաջարկեցի վերջապես ներկայացնել հանրությանը փոքրիկ Արթուրին և կազմակերպեցինք այ այսպիսի գեղեցիկ ֆոտոշարք:
Երբ հանդիպեցինք պայմանավորվելու ֆոտոշարքի համար Սոնան պատմեց իր նոր նախագծի մասին: SONA SHAHGELDYAN բացառիկ պայուսակների շարք, որոնք ստեղծված են եզակի նմուշով և կարելի է պատվիրել օնլայն: Չէի՞ք սպասում: Ճիշտն ասած Ես էլ...Այս փոստը օդանավակայանից եմ գրում, մի քանի ժամ անց կասեմ, թե ով է երգչուհուն ոգեշնչել, կասեմ, թե ինչպես կարող եք պատվիրել պայուսակները և կպատմեմ մանրամասներ ֆոտոշարքի ստեղծագործական կազմից: Մինչ այդ վայելեք մեր աշխատանքը...