Lurer.com-ը գրում է.
Նորվեգիայի Հարդանգերվիդա ազգային բնայգում կայծակի հարվածը 323 վայրի եղջերուներ է սպանել:
Ինչպես պատմել է Նորվեգիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ներկայացուցիչ Էլին Ֆոսհաուգ Օլսեն, կենդանիները սատկել են մեկ պարպման հետեւանքով: Դրանց մարմինները գտնվել են 50-մետրանոց հատվածում:
Օլսեի խոսքով՝ այս դեպքը եզակի է, եւ ավելի վաղ փորձագետները երբեք չեն հանդիպել կայծակից այս քանակությամբ միաժամանակյա մահերի:
Նորվեգացի մասնագետները խոստովանել են, որ այս պահին չեն կարող գտնել պատահարի բացատրությունը: Ավելի վաղ ռեկորդային էր համարվում կայծակից 68 կովերի սատկելը, որը 2005 թվականին արձանագրվել է Ավստրալիայում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=232382&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել