168.am-ը գրում է.

Հնդկաստանում դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել դպրոցի տնօրենին, որտեղ թունավորումից մահացել է 23 աշակերտ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-­ն:

12 տարեկանից փոքր երեխաների զանգվածային թունավորման դեպքը տեղի էր ունեցել դեռեւս 2013 թվականին: Աշակերտները թունավորվել է անվճար կերակրից, որը նրանց դպրոցն էր տրամադրել: Արդյունքում դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել էր, որ երեխաների մոտ հայտնաբերվել էր խիստ թունավոր նյութ, որն էլ իր հերթին հայտնաբերվել էր կերակրի մնացորդների, ինչպես նաեւ կարագի մեջ, որով այն պատրաստվել էր:

Հաղորդվում է նաեւ, որ տնօրենը վճարել է 5500 դոլար տուգանք, որի մեծամասնությունն ուղղվելու է տուժած երեխաների ընտանիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել