Artsakhpress.am-ը գրում է.

Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ կամ նույնիսկ ավելի խստացվեն:

Հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

Նախորդ շաբաթ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ պատժամիջոցները ոչինչ չեն տվել այն ոլորտներում, որոնց վրա պետք է ազդեին: Նա ընդգծել էր, որ պատժամիջոցները վնաս են հասցնում ինչպես Եվրամիությանը, այնպես էլ Ռուսաստանին:

«Եթե մենք ընդհանրապես ոչնչի չենք հասել, ապա պետք է ավելի խստացվեն պատժամիջոցները: Դա ինձ մոտ անհապաղ արձագանք է` ի պատասխան նման մեկնաբանությունների»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:   

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կիրառում է 2014 թվականից` Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել