Երևանյան սուպերմարկետներում շարունակվում են վաճառվել ձվեր, որոնք ներկրված են Ռուսաստանից, բայց ներկայացվում են, որպես հայկական արտադրանք: Հատկանշականն այն է, որ վաճառողներն անգամ տեղյակ չեն, որ քաղաքացիները մամուլի օգնությամբ իմացել են, որ ՀՎՑ ԵՎ ԳԹՖ մակնշումով փվերտը հայկական չեն:
Զարմանալին այն չէ, որ վաճառողները չգիտեին, թե սպառողները, որտեղից են տեղյակ ձվերի պատությանը: Զարմանալին այն է, որ վաճառողը տեղյակ չէր, որ ՀՎՑ-ն վաղուց չի գործում և եթե կա ՀՎՑ ձու հետևաբար ներկրված է, իսկ եթե հետն էլ տեսել ենք ռուսակա արկղն, ուրեմն այլևս երկար մտածել պետք չէ:
Հ.Գ. Եթե այս ձվերը հայկական են, ուրեմն մեր հավերն էլ են արտագաղթել Ռուսաստանում խոպան գործի և այնտեղ ձու են ածում:
Հիմա ՌԴ-ում ասֆալտ փռե՞նք, թե՞ ձու ածենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/895277807244235?notif_t=close_friend_activity¬if_id=1472458870009571
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել