ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 5 աստիճան եւ զբաղեցնում է 80-րդ տեղը։ Նոր աղյուսակը հրապարակվել է փետրվարի 14-ին։

Լյուքսեմբուրգի հավաքականի հետ խաղից հետո (1:1) Հայաստանի թիմի միավորների քանակն ավելացել է 5-ով՝ հասնելով 462-ի, սակայն դա Վարդան Մինասյանի թիմին չի օգնել բարելավել դիրքը:

Առաջատարն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Գերմանիան երկրորդն է, Արգենտինան եզրափակում է լավագույն եռյակը:

Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Իտալիան նահանջել է 5-րդ տեղ, Դանիան բարձրացել է 22-րդ տեղ, Չեխիան՝ 26-րդ, Բուլղարիան՝ 48-րդ, իսկ Մալթան հայտնվել 149-րդ տեղում: 

ՖԻՖԱ. վարկանիշային աղյուսակ 

1. Իսպանիա – 1590 միավոր

2. Գերմանիա – 1437

3. Արգենտինա –1281

4. Անգլիա - 1160

5. Իտալիա –1157

6. Կոլումբիա –1129

7. Պորտուգալիա –1129

8. Հոլանդիա - 1108

9. Խորվաթիա –1059

10. Ռուսաստան–1055

22. Դանիա – 825

26. Չեխիա – 797

48. Բուլղարիա - 590

69. Վրաստան – 491

80. Հայաստան– 462

118. Ադրբեջան – 283

149. Մալթա – 173
news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել