21-րդ դարում ամենակարևոր բանը կրթությունն է, անձի կրթությունը, քաղաքացու կրթությունը: Մեքենաների վրա գրում են «Հիշում ենք ու պահանջում» ու այդ նույն մեքենայից աղբ թափում (օրինակ)։
Բոլոր առումներով կրթված հասարակություն ունենալու համար անհրաժեշտ կլինի բավական երկար ժամանակ, ուստի այն պետք է սկսել հիմա։
Հասարակական և քաղաքական կյանքում փոփոխությունների համար անհրաժեշտ է կրթված հասարակություն, որը չի ենթարկվի զոմբիացման, չի կաշառվի և կունենա վերլուծական կարողություններ՝ կեղծիքը իրականի փոխարեն մատուցելը տարբերակելու համար։
Յուրաքանչյուրի ինքնակրթվելու ունակությունը ցանկացած հասարակություն դարձնում է առավել առաջադեմ և զարգացած, որին հաղթելը թե ներսից և թե դրսից գործնականում անհնար է դառնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1727123604204518&id=100007206857866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



