Image result for ՔաշաթաղԱրցախի Քաշաթաղի շրջանում բնակչությունը քիչ է, հետևաբար բնությունը՝ մաքուր։ Քաշաթաղի հյուսիսում Ղազարապատ գյուղ կա, մի քանի տուն բնակչություն է ու չորս բոլորն անտառներ։ Դրախտային վայրեր են։

Ասածս ինչ է, բանակային ընկեր ունեմ էնտեղ, ընտանիքում 15 երեխա են, հիմա մեղր է բերել, վաճառում է, 1 կիլոգրամը 3 500 դրամ։

Որակի մասին չհարցնեք, չի կարող վատը լինել, ես մեղրից բան չեմ հասկանում, բայց ազնիվ մարդկանցից հասկանում եմ։ Խոնավ եղանակի պատճառով այս տարի ամբողջ հանրապետությունում մեղրը մի տեսակ ջրիկ է, բայց միևնույն է Արցախի լեռներինն ուրիշ է։

Մեկնաբանություն գրեք, թե քանի կիլոգրամ եք ուզում ու Ձեր համարը, առաջիկա երկու օրերին կզանգի, կբերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել