Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ղեկավարությունը ծրագրել է Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողությունը սկսել ավելի քան երկու տարի առաջ, սակայն այն հարկադրված է եղել հետաձգել բանակում Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներին հակազդելու, ինչպես նաև 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցելու պատճառով, որից հետո ճգնաժամ էր առաջացել ռուս-թուրքական հարաբերություններում։ Այդ մասին թերթին հայտնել է նրա աղբյուրը:

«Մենք մոտ ենք եղել նրան, որ Սիրիայում ռազմական գործողությունը սկսենք ավելի քան երկու տարի առաջ։ 2015 թվականի հունիսին Թուրքիան ԴԱԻՇ-ից Ջերաբլուսի ազատագրման հարցը քննարկել է իր դաշնակիցների՝ ներառյալ ԱՄՆ-ի հետ։

Սակայն մի շարք հրամանատարներ, որոնք մոտ են կանգնած եղել Գյուլենին, վկայակոչել են այդ գործողության համար ռազմական պոտենցիալի բացակայությունը, ինչը դարձել է դրա ձգձգման պատճառ»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել