Այս տարվա հունվար կամ փետրվար ամսին ֆեյսում սկսվեց մի քննարկում դրսում բնակվող Հայերի մասին: Դրսի բնակվող Հայերի մի մասը սկսեցին մեզ համոզել, որ եթե պատերազմ լինի իրենք հաշված ժամերի ընթացքում կլինեն Հայաստանում ու կգնան առաջնագիծ: Անձամբ ես նմանատիպ վիրտուալ զրույց եմ ունեցել տասնյակից ավել դրսի բնակվող Հայերի հետ, ովքեր ինձ հավաստիացնում էին, որ Հայաստանի հետ են, Հայաստանին վտանգ լինելու դեպքում նույն պահին տոմս կառնեն ու կթռեն Հայաստան: Չգիտեմ ճակատագրի հեգնանք թե ինչ համարեմ, ապրիլին սկսվեց պատերազմը, այդ մի քանի տասնյակ Հայերը, որոնց հետ ես անձամբ եմ զրուցել, անցան ընդհատակ, դրանք այդպես էլ Հայաստան չեկան, անգամ դադարեցին գրառումներ ու քոմենթներ անել, մասնակցել քննարկումներին վիրտուալ տիրությում: Պատերազմի ակտիվ փուլն ավարտվեց, դրանք քիչ-քիչ սկսեցին ակտիվանալ ու նորից ինձ սկսեցին համոզել, որ դրսից մեծ օգնություններ են ուղարկել Հայաստան, այդ օրերին իրենք զբաղված են եղել Հայոց բանակի համար գործ անելով: Նորից ճակատագրի հեգնանք թե ինչ ասեմ, մայիսի կեսերից մեկնարկեցի ,,Հայոց Հզոր Բանակ,, ծրագիրը, որին սկսեցին մասնակցել դրսի Հայերից այնպիսի մարդիկ ու ընկերենր ,որոնց երբեք չեմ նկատել իմ էջում, ովքեր երբեք քոմենթ, կամ լայք չեն դրել իմ գրառումներին: Իսկ ահա այդ մարդիկ, ովքեր դրսից հայրենասիրություն էին խաղում կրկին չկան: Այսօր որոշեցի դրանցից մեկին գրեմ ու ինձ անակնկալ հայտնաբերեցի, որ նա այլևս իմ ընկերների ցանկում չէ, բայց իր էջում ակտիվ հայրենասիրություն է խաղում, թուրքի դրոշին է միզում... Ասածս ինչ է, խոսել բոլորս կարող ենք, ասա խոսքեներդ գործ լինի, մի քիչ էլ գործ անող լինեք...
Դրսում բնակվող Հայեր ջան, դուք մերն եք, ուզեք թե չուզեք Հայաստանը ձերն է նաև, կարող է մի օր էլ ես դրսում ապրեմ, բայց միևնույն է Հայաստանը մնալու իմը, մնալու իմ միակը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել