Image result for Սուրբ գիրքնՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (26 օգոստոս 2016թ.)

Հիսուս ասում է.
-Աստծու արքայությունը նման է հետևյալին. Մի մարդ արտի մեջ սերմ է ցանում։ Օրեր ու գիշերներ են անցնում, նա քնում է ու արթնանում, մինչ այդ սերմերը բուսնում են և աճում, և ինքը չի իմանում, թե ինչպե՛ս են մեծանում. այսինքն՝ հողը ինքնաբերաբար աճեցնում է սերմը. նախ՝ ցողունը, ապա՝ հասկը և ապա՝ հասկի մեջ լեցուն ցորենը։ Եվ երբ ցորենը հասունանում է, հնձվորներին անմիջապես արտ է ուղարկում, որովհետև հասել է հնձի ժամանակը։

-Ի՞նչ բանի կարող ենք նմանեցնել Աստծու արքայությունը: Այն նման է մանանեխի հատիկին, որը հողի մեջ սերմանվելու ժամանակ երկրի վրա եղած բոլոր սերմերից ամենամանրն է: Բայց երբ սերմանվի, բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը. այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները գալիս և նրա հովանու տակ բույն են շինում:
(Մարկոսի ավետարան, 4:26-32)

Արթո՛ւն կացեք, հաստատուն մնացե՛ք ձեր հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք: Ինչ որ անեք, սի՛րով արեք: Գիտեք Ստեփանոսին, ինչպես և նրա ընտանիքի անդամներին, որոնք իրենց նվիրեցին Աստծու ժողովրդի ծառայությանը: Աղաչում եմ, եղբայրնե՛ր, որ հնազանդ լինեք այդպիսիներին և նրանց բոլոր գործակիցներին ու ծառայակիցներին:
(Պողոսի առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 16:13-16)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել