Կառավարությունը կրճատել է Երևան համայնքի սուբսիդավորումը
Տեղական ինքնակառավարման և Երևանի մասին օրենքների համաձայն, եթե մայրաքաղաքում գույք է օտարվում, ապա համապատասխան չափով գումար է հատկացվում տվյալ համայնքին (այս դեպքում Երևանին): Սա հաշվի առնելով` Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե պետք է վճարվի 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (բայց ոչ ավել քան 2,313,661.4 հազ. դրամ):
Գործադիրի որոշմամբ Երևանի քաղաքապետին առաջարկվել է գումարները ուղղել Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը՝ համապատասխանաբար 1,623,000.հազ. դրամ և 690,661.4 հազ. դրամ:
Նույն նախագծով կառավարույթունը այդ չափով կրճատել է քաղապետարանին տրվող սուբսիդիան` լրացուցիչ միջոցները ուղղելով ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ:
Փաստացի քաղաքին հատկացվել է օրենքով սահմանված գումարը, սակայն, հաշվի առնելով վերջինիս արդյունքում իրականցվելիք աշխատանքների մեծ ծավալը` նախկինում պլանավորված սուբսիդավորման միջոցները տնտեսվել են: