Image result for զաքար խոջաբաղյանԻնչ-որ ուժերի պետք է, որ Հայաստանում միշտ բոլորը բոլորի դեմ պատերազմեն, չհամախմբվեն, իրար դեմ դուրս գան, ու հիմնականում՝ ազգային ու պետականամետ մտածողությամբ շերտերը։
Դրա համար դիմում են ամեն տեսակ քայլերի, դրանցից մեկը, օրինակ, պարբերաբար հին թեմաները առաջ բերելն է։
Օրինակ նորից սկսել են ինտենսիվ շրջանառության մեջ դնել Կաթողիկոսին հասցեագրված բաց նամակ, որը մի քանի տարի առաջ էր արվել և թեման, ըստ էության, փակվել էր։ Գրեթե միաժամանակ շրջանառության մեջ մտցվեց 2013 թվականին տպված Կոմանդոսի մի հարցազրույց, որտեղ քննադատում էր Վազգենին, ու դրան ի պատասխան հիմա շրջանառվում է Վազգենի եղբոր պատասխանը Կոմանդոսին... Կարող եմ բերել այսպիսի բազմաթիվ օրինակներ......
Իսկ հանրությունն էլ... դե մի մասը էշի պես՝ առանց մտածելու, մի մասը շատ նպատակային, գիտակցված (կրոնական հայացքներից, քաղաքական նկրտումներից և այլ դրդապատճառներից ելնելով) տիրաժավորում են այդ նյութերը... Նրանց մի մասն էլ համոզված է, որ դրանով սուրբ գործ են անում, և հենց դա է ազգի փրկության լավագույն ուղին...

Այսպես, բոլորին բոլորի դեմ հանելով, հիմնականում համախմբող կերպարներին թիրախավորելով (հիմա անգամ հերոսներն են սկսել որոշվել, ոչ թե իրենց նախկինում կամ հիմա արած գործերով՝ ինչի համար որ արժանացել են պարգևների, այլ՝ ներկայումս, օրինակ, Ծռերի կամ Իշխանության նկատմամաբ ունեցած դիրքորոշումով, և այլն և այլն)՝ հասնում են նրան, որ հանրությունը մշտական փսիխոզի մեջ է, կորցնում է վստահությունը ամենի նկատմամբ (այս հիվանդագին վիճակի ֆոնին, ինչ որ ֆեյքեր, որոնց կյանքում ոչ ոք ոչ մի անգամ չի տեսել, ավելի մեծ հեղինակություն են դառնում, քան մարդիկ, ովքեր բաց են, միշտ եղել են բաց ու էնքան բաց, որ գերխոցելի են ամեն տեսակ անասունի համար... ու էսօր բազմաթիվ անուղեղներ, էդ անհասկանալի դեմքերի դուրս տվածը պատրաստ են որպես վերին ճշարտություն ընդունել՝ չտեսնելով քթների տակ եղած փաստերն անգամ...)....

Իսկ ամենաաբսուրդային պահն էստեղ այն է, որ այդ ամենն անողները գրեթե առանց բացառության, եթե ոչ պարբերաբար, ապա կյանքում մի քանի անգամ կոչել են կամ կոչում են...
«Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»...

Առը հա քեզ միասնականություն... կերեք իրար...

Բացում ես համացանցը, մամուլը... արդեն զզվելդ է գալիս... ու սկսում ես հասկանալ Փոքր Մհերին... Անկեղծ հասկանալ...

էս ինչքան է էժանացել, մանրացել, խուրդվել հանրությունը... (լեզուս չի էլ պտտվում ասեմ ազգը)...

Հ.Գ.
«Ռանչպարների Կանչ»-ում մի դրվագ կա, որտեղ պատմում է, թե էս կողմերում մի իշխան կար, շատ չար էր, ու հանրությունն էլ շատ էր չարացած, ատելությունն ու դաժանությունը մեծ դոզայի էին հասնում ու սարը պայթեց ու շուռ եկավ բոլորի գլխին... ամենն ավիրվեց...

Հ.Հ.Գ.
Նայում ես էս ամենին ու հասկանում, թե ինչի ենք մենք ամեն անգամ ամեն ինչ սկսում զրոյից...

Որովհետև խփնված հիստերիկների պակաս երբեք չենք ունեցել... ցավոք...ա՛յ՝ գործ անողներն են միշտ քիչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել