168.am-ը գրում է. 

 

Facebook սոցիալական ցանցն իր օգտատերերի համար պատրաստել է մի շարք անակնկալներ: Օրերս հայտնի դարձավ, որ Facebook-ը սկսում է գործունեություն ծավալել համակարգչային խաղերի ոլորտում: Սոցիալական ցանցը և Unity ընկերությունը համատեղ մշակում են մի շարք խաղեր, որոնք հնարավոր կլինի խաղալ առանց նորությունների «պատից» դուրս գալու: Ըստ սոցիալական ցանցի ստեղծագործական թիմի ներկայացուցիչների՝ սեփական խաղերը սոցիալական ցանցին կօգնեն ունենալ ավելի մեծ լսարան, ինչպես նաև մեծ խնայողություններ անել: Հետագայում սոցիալական ցանցում կլինեն նաև 3D խաղեր:

Facebook ընկերությունը անակնկալ է պատրաստել նաև ցանցից օգտվող դեռահասների համար: Այժմ արդեն iOS-ի օգտատերերը կարող են ներբեռնել Lifestage բջջային հավելվածը: Այս հավելվածում դեռահասները կարող են պատրաստել փոքրիկ տեսանյութեր, հրապարակել լուսանկարներ և միայն դրանց միջոցով բացել անհատական հաշիվներ: Այս հավելվածը նպատակ ունի միացնել նույն հետաքրքրությունները կիսող դեռահասներին:

Բացի այդ՝ այս հավելածի միջոցով հնարավոր է նաև ստեղծել անհատական հաշիվներ նույն դասարանի աշակերտների համար: Պետք է պարզապես նշել, թե որ դպրոցում եք սովորում, և հավելվածը ձեզ կծանոթացնի այդ դպրոցի մյուս աշակերտների հետ:

Հավելվածի միջոցով արված բոլոր գրառումները հրապարակային են, սակայն 22 տարեկանից բարձր օգտատերերը չեն կարող օգտվել հավելվածից և հետևել մյուսների գրառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել