Երբ մեր երկրում կարևոր իրադարձություններ են կատարվում, թշնամին փորձում է լարել իրադրությունը սահմանին: Մի տեսակ կանխազգուշացում կար, որ այդ միտումը ևս կպահպանվի: Հայաստանյան նախընտրական զարգացումներին զուգահեռ հարևան երկրի իշխանությունները սադրիչ գործողությունների կդիմեն սահմանին:
Այդպես էլ եղավ:
12.02.2013 գրեթե ամբողջ օրը թշնամին կրակել է մեզ վրա, ընդ որում տարբեր, նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից և ամենակարևորն ու ամենաանմարդկայինը` խաղաղ բնակիչների վրա: Փառք Աստծո, զոհեր չկան: Ամեն ինչ կարող էր այլ` զավեշտալի ավարտ ունենար: Խոշոր տրամաչափի զինատեսակներից բնակավայրերի վրա կրակելուց հետո, որ մենք զոհեր չունենք, դա ընդամենը երջանիկ պատահականություն է, ուրիշ ոչինչ: Երեկ մի քանի սահմանամերձ գյուղեր զանգվածային կրակի տակ էին, իսկ Երևանում կյանքը, մեղմ ասած, եռում էր նույն հունով` ռեստորաններում «Իմ ախպեր» համազգային շլյագեռի տակ լիքը մարդիկ ինքնամոռաց կերպով պարում էին, լիքը ուրիշները հանգիստ, անխռով իրենց սիրած հեռուստասերիալներն էին դիտում ամենատարբեր ալիքներով, շատերն էլ սոցիալական ցանցերում նախագահի այս կամ այն թեկնածուների վրա էին ղժում:
Տպավորությունն այն էր, որ ոչինչ էլ չէր կատարվում: Միայն հատուկենտ մարդիկ էին իրապես մտահոգված`շատ պարզ պատճառով՝ «Պատերազմը դեռ չի ավարտվել»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/367084623399741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել