Ես ունեմ մի քանի հարց, որոնց պատասխանն եմ ակնկալում...

Հարց առաջին
Մշակույթի նախարարն ինչո՞ւ է մասնագիտությամբ կենսաբան և նախարարությունում քանի՞ մասնագիտությամբ մշակութաբան, արվեստաբան, ազգագրագետ է աշխատում:
. ԿԳ նախարարն ինչո՞ւ է մասնագիտությամբ բժիշկ, այլ ոչ` մանկավարժ, այն էլ` մանկավարժական գիտությունների դոկտոր:
. Քանի՞ նախարարություններում են մեծամասնություն կազմում տվյալ ոլորտի լավագույն մասնագետները:
Սա վերաբերում է բոլոր ոլորտներին...
Հետևաբար ստացվում է, որ երիտասարդները բուհերում անիմաստ են սովորում, դա զուտ ձևական բնույթ է կրում, նորաձև է և այլն...
Բուհն ի սկզբանե նախատեսված է եղել տվյալ ոլորտը լավագույն մասնագետներով ապահովելու համար: Եթե մասնագետը չի ունենալու կատարելագործվելու և իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն, իսկ ոլորտները հագեցվելու են պարզապես մարդկանցով, ապա արդյունքը պիտի լիներ այն, ինչ կա հիմա: Այսինքն` տուժում է կրթությունը, տուժում է ոլորտը, տուժում է հասարակությունը:

Հարց երկրորդ
Սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ, բացի այն, որ զրկված են տարրական կենցաղային հաճույքներից, ապրում են վախի, սարսափի մեջ, ունե՞ն արդյոք նրանք որևիցե առավելություն քաղաքաբնակներիս նկատմամբ, ազատվա՞ծ են արդյոք նրանք որոշակի հարկերից, ինչ-որ բան արվո՞ւմ է այդ մարդկանց` իրենց գյուղերում մնալ շահագրգռելու համար:
Շարունակելի.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել