Դպրոցական դասագրքերի հարգարժան հեղինակներ և մեթոդիստներ, հնարավոր չէ՞ արդյոք 7 տարեկան` տառերը նոր սովորած երեխաներին չապշեցնել ձեր բառապաշարի ճոխությամբ, ավելի ճի՞շտ չէր լինի աստիճանաբար նրանց հրամցնել ոսկեղենիկ հայոց լեզուն` փոքր չափաբաժիններով, որպեսզի հիասթափության և անզորության փոխարեն հաճույքով սերտեին մայրենին: Կարելի՞ է «գթասիրտ», «աղերսանք», «ճշմարտախոս» «բարեգթություն» և այլ երկար բառերը դեռևս փոխարինել կարճ ու հաճախ գործածելի հոմանիշներով և հետո քիչ-քիչ ներմուծել հիրավի գեղեցիկ, բայց բարդ բառերը նրանց բառապաշար: Ակներև է, որ ցանկանում եք գիտակ և հարուստ բառապաշարով սերունդ դաստիարակել, բայց, ըստ իս, ձեր` ավելի ջանքերը հնարավոր է հակառակ ազդեցությունն ունենան.
Դիցուք` մեջբերում այսօրվա դասից. «Դա երջանկության այնպիսի հուզիչ և նուրբ արտահայտություն էր, ավելի շատ տխրեցնում էր, քան ուրախացնում:» ..... ու այսպես 2-3 էջ...
Ըստ իս` իմաստային և բառապաշարային, ինչպես նաև ավելի ռոմանտիկ և փիլիսոփայական տեքստերին կարելի է անցնել 4-րդ դասարանից... Լավ, գոնե 3-րդ...
Քննարկենք, եթե հակառակ կարծիք ունեցողներ կան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել