Պատմության մեջ այս օրը` օգոստոսի 22
1962 թ. Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ կատարվում է սպանության անհաջող փորձ:
1989 թ. ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարում է Նեպտունի օղակները:
1989 թ. ղազախերենը հայտարարվում է Ղազախստանի պետական լեզու:
1985 թ. Մանչեսթրի օդանավակայանում գետնից պոկվելուց հետո վառելիքի արտահոսքի պատճառով վառվում է Բոինգ 737 օդանավը, զոհվում է 53 ուղևոր և երկու ուղեկցորդուհի:
1794 թ. հիմնադրվեց Օդեսա քաղաքը։
1862 թ. ծնվել է Կլոդ Դեբյուսին, ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ (մահ. 1918 թ.):
1864 թ. ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
1892 թ. մահացել է Ռափայել Պատկանյանը, հայ նշանավոր գրող և մտավորական (ծն. 1830 թ.):
1894 թ. ծնվել է Հովհաննես Իսակովը, հայ ԽՍՀՄ ծովակալ (մահ. 1967 թ.):
1920 թ. ծնվել է Ռեյ Բրեդբերին, ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող (մահ. 2012 թ.):
1991 թ. Ռուսաստանը ընդունեց իր պետական դրոշը:
1993 թ. Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կազմում կռվող Օսական ջոկատը գրավեց Ֆիզուլի քաղաքը։
2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեցին մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:
2006 թ. Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 160 մարդիկ։