Պատերազմը արհավիրք է, որ մտնելով երակներիդ մեջ ողջ կյանքդ կարող է հետապնդել քեզ։ Ապրիլյան պատերազմից ինձ միակ հետապնդողը այս աղջկա հայացքն էր, երբ ողջ գիշեր բոլորը գիտեին որ նրա ամուսինը զոհվել էր ժամեր առաջ, իսկ ինքը անտեղյակ։ Առավոտյան նրա քույրը որ նույնպես ծառայող էր հայտնեց նրան այդ բոթը։ Ամեն մեկին մի բան հետևում է, մեկին դիակների պատկերները, մյուսին կորցրած ընկերոջ, կամ մի այլ արյունոտ տեսարանի, իսկ ինձ այ հենց այս տեսարանը, իր բութ ու անտանելի ցավով հանդերձ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: