Նիդերլանդներում բնակվող Կիք-բռնցքամարտիկ Գեղարդ Մուսասին, որոշել է տեղափոխվել գործակիցներով ավելի բարձր UFC կազմակերպություն և մասնակցել այնտեղի մարտերին: Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսեսյան) ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1-ին Իրանում: Ներկայումս ապրում է Նիդերլանդներում՝ Եյդեն քաղաքում: Այստեղ է տեղափոխվել ծնողների հետ 4 տարեկան հասակում իրանա-իրաքյան պատերազմի տարիներին: Խառը մարտարվեստների գծով պրոֆեսիոնալ մարզիկ է: Հանդես է գալիս Լայդենի Ջուրոջին թիմում «Red Devil Sport Club»-ի անդամ է: Միջին քաշային կարգում Dream-ի, Cage Warriors-ի Strikeforce-ի (մարտարվեստի տեսակներ, -ծանոթ. Ն.Օ) չեմպիոնն է. Աշխարհում լավագույն մարզիկներից մեկն է կիսածանր քաշային կարգում (մինչև 93 կգ):
Այժմ երկու խոսք UFC կազմակերպության մասին, ուր իր ուժերն է փորձելու մեր հայրենակիցը: Ultimate Fighting Championship (рус. Абсолютный бойцовский чемпионат) — Սպորտային կազմակերպություն է, որի բազան Լաս-Վեգասում է, անց է կացնում մարտ խառը կանոներով (հայտնի է նույնպես ММА անվամբ): 1993 թվականից Նևադա նահանգի իշխանությունների ճնշմամբ կազմակերպությունը շոու ներկայացումից դարձրեց մարզական միջոցառման: 2006 թվականից սկսած UFC-ն բավական հանրահայտ դարձավ և մրցունակ՝ համեմատած պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Այս առումով վճարովի հեռուստատեսությամբ տրվող պատվերների գումարն անցավ 1 000 000: 2012 թվականի դրությամբ UFC-ում ելույթներ են ունենում մեծամասամբ ММА-ի մարզիկները, ովքեր վարկանիշերով աշխարհի ամենաառաջատար մարզիկներն են: Նրանց մասնակցությամբ մարտերը հեռարձակվում են 130 երկրներում 20 լեզուներով:
Հետագայում մեր ընթերցողներին կներկայացնենք մեր հայրենակցի մասնակցությամբ գրավիչ մարտեր: Իսկ այժմ, խնդրեմ, ծանոթության կարգով դիտեք UFC-ի կազմակերպած մարտերի այս տեսահոլովակները:
Նյութի աղբյուր՝ http://quello.net/1718--.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել