Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը $95 միլիոնի բաժնետոմս է վաճառելPanarmenian.net-ը գրում է.

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ բաժնետոմսերի մեծ քանակ է վաճառել` ֆինանսավորելու համար իր ընտանիքի բարեգործական նախագծերը:

Մոտ $95 միլիոնի ավելի քան 760.000 բաժնետոմսերի վաճառքն իրականացրել են Ցուկերբերգի և նրա կնոջ` Պրիսցիլլա Չանի Chan Zuckerberg Initiative Holdings բարեգործական հիմնադրամն ու Chan Zuckerberg Foundation հիմնադրամը: Բաժնետոմսերի գինը կազմել է $122,85-$124,31 մեկ արժեթղթի համար, հայտնում է «Կոմերսանտը»:

Դեկտեմբերին ծնվեց Մարկ Ցուկերբերգի դուստրը, որին Մաքս անվանեցին: Այդ իրադարձության պատվին նա որոշեց բարեգործական նպատակների համար հատկացնել իր ընկերության բաժնետոմսերի 99 տոկոսը, որոնց արժեքն այդ պահի դրությամբ $45 մլրդ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել