
Life.panorama.am-ը գրում է.
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է լիներ առաջիններից մեկը, որը կկանգներ 66 կգ քաշային հունահռոմեական աճի ըմբիշի Միհրան Հարությունյանի կողքին, որի ձեռքերից Ռիոյում անարդարացիորեն խլեցին օլիմպիական ոսկին։ Սակայան ՀԱՕԿ-ը կարծում է, որ հայ ըմբիշը պարտվել է «գեղեցիկ և համառ» պայքարում։
«...Եզրափակչում Միհրան Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանենկն էր։ Գեղեցիկ և համառ պայքարն ավարտվեց 1-1, և քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին»,- գրված է ՀԱՕԿ պաշտոնական կայքում։
«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Ստացվում է., որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի նկատել, որ իրականում Միհրան Հարությունյանը գոտեմարտում պարտվեց մրցավարական անհայտ կողմնակալության պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ