FeaturedԵրեկ համցանցում է հայտնվել Լիլիթ Սիմոնյանի կողմից հրապարակված մի տեսանյութ (բաղկացած 3 մասից), որտեղ այս տիկինը իբր փորձում է մեր կազմակերպության հետ ինչ-որ կապեր գտնել, սպառնում է մեզ «Արևմտյան երկրներ մուտքի արգելանքով» (երբևէ ստացածս ամենազավեշտալի սպառնալիքն է), մեզ «արդեն դատի է տվել, շահել է դատը» և արդեն մեր՝ իրեն վճարվելիք տուգանքների արտարժույթն է ճշտում, հայտարարում է իբր մենք մեր հրապարակած «Ցուցակով» խախտել ենք աշխարհի բոլոր տեսակի մարդու իրավունքների մասին հռչակագրերը (այս պնդման հիմքում տգիտությունն է դրված հետևաբար շատ նորմալ ենք վերաբերվում) և էլի նմանատիպ «հանցանքներ»: Այս գրառումով, սակայն, չեմ անդրադառնալու վերոգրյալ սպառնալիք-մեղադրանքներին, քանի որ անգամ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսեցու համար է պարզ այդ ամենի զավեշտալի բնույթը: Ավելին, թե տիկինը սպառնում է մեր դեմ «Արևմտյան երկրներ մուտք գործելու սանկցիաներով», ես հայտարարում եմ, որ մոտ օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին եմ դիմելու այս կնոջ՝ Ֆրանսիայի հանրապետությունում ապրելու կոմպետենտությունը պարզաբանելու խնդրանքով և բնականաբար ֆրանսերենով ներկայացնելու եմ նրա տեսաուղերձներում տեղ գտած մտքերը: Հիմա ներկայացնեմ, թե ինչ է ասում այս տիկինը բոլորիս և ամեն ինչի մասին և, եթե այդքանից հետո կլինի մեկը ով այս տիկնոջ ասածներին լուրջ կվերաբերի, ապա դա արդեն բժշկական ուսումնասիրության ենթակա ոլորտից է:
Եվ այսպես ի՞նչ ա ասում այս տիկինը
-«Ես անընդհատ կրկնում եմ, որ նաիրի հունանյանին կարելի է մեղադրել միայն մեկ բանում, ոչ թե նրանում, որ սրիկա է սատկացրել՝ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, երկու տականքից ազատել է երկիրը և ժողովրդին»: (դիտել իր հրապարակած տեսանյութի 10:56 րոպեյից)
- Ըստ նրա՝ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը և մնացած դիսիդենտները ռուսական գործակալներ են:
- Լևոն Տեր-Պետրոսյանը տականք է, Նիկոլ Փաշինյանը ճղճղան, Խաչատուր Քոքոբելյանն ու Ալիկ Արզումնայանը «Ժառանգությանը խաբած, գցած սրիկաներ», Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-շնիկ և ռուսական ագենտ, Տիգրան Խզմալյանը ևս ռուսական ագենտ: Վերոգրյալ անձանց սատարողները, բարեկամները, մերձավոր և հեռավոր շրջապատի անդամները՝ բոլորը ագենտներ են, ծախվածներ, տականքներ և նմանատիպ բազմաթիվ այլ բացասական բնորոշումներ (ատելության խոսքի քարոզն պոզով-պոչով չի լինում): Այսպիսով այս կինը արդեն լուտանքներ է թափում մեր ազգաբնակչության կեսից ավելիի հասցեին:
- Եվս մի մտքի թռիչք՝ «Մի քանի անգամ ճշտել եմ, մի քանի անգամ, բոլոր քաղաքակիրթ երկրները, այդ թվում նաև ՀԱՅԱՍՏԱՆԸ, իր սահմանադրության մեջ ունի մի կետ, ըստ որի բռնապետության դեմ ժողովրդի զինված ապստամբությունը համարվում է օրինական և իրավական»: (դիտել հրապարակված տեսանյութի առաջին մասի 14:40 րոպեից):
- «Մեզ ասում են զուսպ եղեք, բայց չգիտեն, որ 50 տարեկանից հետո կանայք չեն կարող զուսպ լինել: Նրանք պետք է ասեն-խոսեն, ջղայինանան, հայհոյեն»:
Վստահ եմ, որ այս կնոջ պնդումները՝ 50-ից հետո անզուսպ դարձող կանանց մասին միայն իր տեսակին են վերաբերում:
Հ.Գ. Այս կնոջ մտքերի մնացյալ փայլատակումներին թույլ տվեք չանդրադառնալ: Եթե այդքան ամուր նյարդեր ունեք կարող եք ինքներդ գտնել և լսել, թե ով և ում է պաշտպանում: Ընդհանրապես կարծում եմ, որ, եթե այս կինը փորձի պաշտպանել անգամ Հռոմի Պապին ապա (թող ինձ ներեն կաթոլիկ եկեղեցու հետևորդներն ու ողջ Քրիստոնյա աշխարհը) Պապը կվերածվի շարքային անառակի (ևս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը):
Հ.Գ.2 Անհամբեր սպասում եմ այս կնոջ, Քվազիմոդո Գագո օգտահաշվի և մնացած այլ կեղծ օգտահաշիվների համատեղ հայցին իմ կամ «ՔԳ» ՀԿ-ի դեմ: Այդ պարագայում մեծ հաճույքով կլինեմ պատասխանողի դերում: Հա մեկ էլ առավել անհամբեր սպասում եմ, թե որ Արևմտյան երկիրն է իմ առջև փակելու իր դռները (թերևս այս խմբակի «ամենասյուռ» ցանկությունը):
Հ.Գ.3 Մեկ էլ մի շատ կարևոր հանգամանք, որին ցանկանում եմ անդրադառնալ. կան մարդիկ, որ ասում են ի՞նչ իմաստ կար այդ ցուցակը հրապարակելու մեջ: Պատասխանեմ՝ հարգելի գործընկերներ, երբ դուք հրապարակում եք հանրապետական ֆեյքերի ցուցակներ ես անձամբ ողջունում եմ ձեր այդ քայլը, քանի որ կեղծն իրականից տարբերելու հնարավորություն եք ընձեռում մեզ: Հիմա արդյո՞ք այս ցուցակի հրապարակումը հակասում է նույն տրամաբանությանը, թե դուք էլ եք ցանկանում, որ ընդդիմադիր հորջորջվողներն էլ խաղան իշխանակական կանոններով: Մենք ընդամենը այդ ամենն արել ենք ընդդիմադիր հատվածը «հանարապետականացումից» փրկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել