Շարունակվում է զգուշորեն նվազեցվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս կերպ ԿԲ-ն փորձում է էժանացնել տնտեսության մեջ մտնող փողը։ Այս անգամ նրանք կողմից որոշեց վերաֆինասավորման տոկոսադրույքը իջեցնել 0,25 տոկոսով՝ սահմանելով 7,25 տոկոս։
Այս ամենի համար նպաստավոր պայման է ստեղծել ցածր գնաճային միջավայրը։ Այսպիսով վերջին 12 ամսիներին ՀՀ-ում ոչ միայն գնաճ չի եղել, այլև գրանցվել է 1,3 տոկոսանոց գնանկում։ ԿԲ գնահատումներով, դրան նպաստել են գյուղատնտեսական մթերքների սեզոնային դրսևորումները և գազի սակագնի նվազեցումը։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում գործում է գազի նոր 9,3 դրամով ցածր գին։ Բնականաբար, դա դրական ազդեցություն է ունեցել գնաճի վրա։
ԿԲ-ի վերջին գնահատականով, առաջին կիսամյակում Հայաստանում գրացվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն՝ կազմելով 4,8 տոկոս, ինչը 1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից։ Սա կարելի է պայմանավորել առկա արտաքին պահանջարկի պարագայում արտահանելի հատվածի դրական զարգացումներով։ Դա նկատում ենք ստացված տվյալներին նայելով, ըստ որոնց, առաջին կիսամյակում արտաքին շուկաներ արտահանվել է 117 մլն դոլարով ավել ապրանք։