Ընթերցվածք` Ելից 1.1-2:10, Հովել 1.14-20
Այսօրվա ընթերցվածքով նաև Հովել մարգարեն է մեզ կոչում պահեցողության և աղոթքի: ...Պահքի այս օրերին Հովել մարգարեի կոչը, այնուամենայնիվ, մեր ուշադրությունը սևեռում է մի շատ կարևոր պարագայի վրա. հուշում է մեզ` քրիստոնյաներիս, մեր խնդիրների հաղթահարման ճանապարհը, թե որտեղ պետք է փնտրենք հոգևոր կյանքի և, ընդհանրապես, մեր հարցերի լուծումը և Ումից ակնկալենք մեր փրկությունը: Չկա ավելի մեծ զենք և սպեղանի, քան աղոթքը: Այն բախում է Աստծու դուռը և հրաշագործում, փարատում մեր տկար էության կասկածները, ամրապնդում հավատն ու հրաշագործում: Մարգարեի ցանկությունն է, որ ամենքս ապրենք աղոթական կյանքով ու ծոմապահությամբ` մեր առջև միշտ ունենալով Տիրոջ օրվա պարագան, երբ այլևս չպիտի կարողանանք ավարտել անավարտը, բուժել հասցված վերքերը, կատարել պարտականությունները: Այսօր մենք էլ հաստատակամորեն, հույսով և անկեղծ սրտով դիմենք մեր Տիրոջը և ասենք. «Քեզ եմ աղոթում, Տե´ր, որովհետև հուրը սպանեց անապատի գեղեցկությունը»: Հիրավի, մերօրյա կյանքի զարգացումների հուրը աղճատում է աստվածակիր մեր հոգիների գեղեցկությունը և անապատացնում դրանք:
(հատված «Օրվա խորհուրդը. Մեծ պահքի ամենօրյա խորհրդածություններ» գրքից)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/490011864395431?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել