Դուք չեք հավատա իհարկե
Սա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցն է: Էսօր եմ նկարել, երկու տարի առաջ էլ էր նույնը, երբ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նախարարը եկավ նայեց-նայեց, գնաց, չորս տարի առաջ էլ էր նույն վիճակը, ութ տարի առաջ էլ, եւ այդպես շարունակ: Էլի կգան, կնայեն-կնայեն ու ռադ կլինեն` «բյուջեում փող չկա», «հետո», «շուտով» կասեն ու պահանջատերերին կասեն` սուս մնացեք` պատերազմ է կողքուբոլորը, փող չկա, յա...: Այս դպրոցն է մեծամեծ մարզիկներ տվել, այստեղ են մարզվել ու մարզվում Արթուրը եւ իր ընկերները, ամեն մեկը մի զուլում է, ուղղակի շատ տեղ չի եղել շատ մարզիկներ ուղարկելու, լուրջ եմ ասում...:
Դպրոցը համայնքային է, ու նորոգման կամ նորը կառուցելու համար էլի փող չկա, հազիվ ծայրը ծայրին է հասցվում կասեն: Ծանր մարզումների դահլիճը հատակ չունի, տախտակները վաղուց չկան, գետին է բետոնից, մարզումների ժամանակ փոշի է կանգնում, զուգարան, ցնցուղարանին նայեք, պատերի սնկերին ու բորբոսին նայեք ...:
Զարհուրելի բան է. այսօրինակ շնորհքներով ու էներգիայով մարդիկ եւ այսպես ընչաքաղց ու փչացած իշխանություն ....
Պրիվետ սոված Խեռժիկ, արի էքսկուրսիա անեմ Գյումրու բոլոր չեմպիոնների ու փոխչեմպիոնների մարզադպրոցներով, արի ծանոթացնեմ մարզիչների հետ, որոնց կերազեին իրենց թիմերում ունենալ աշխարհի ամենաառաջավոր սպորտով երկրները: Արամ պապն է լուսանկար