Միհրանի նկատմամբ երեկ իրագործված դատաստանը, պարզվում է, երկար պատմության շղթայի մեկ օղակն է միայն. տղաի բոլոր առումներով վաստակած չեմպիոնությունը արդեն որերորդ անգամ գողանում են իրենից: Պատճառը՝ սեփական ԵՍ-ի, արժանապատվության բարձր զգացումն է, անհնազանդությունը իրենց միջազգային սպորտի <արքա> հռչակած սափրագլուխներին, նաև՝ որոշումը Հայաստան տեղափոխվելու և մեր եռագույնի տակ իր սպորտային կյանքը շարունակելու: Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: