Յուրաքանչյուր հարցի համար ընտրե՛ք ձեր խառնվածքին համապատասխանող երեք պատասխաններից մեկը:

1. Հասարակական տրանսպորտում վեճ է ծագել։ Ինչպե՞ս կպահեք ձեզ։

Ա. Չեմ խառնվի վիճաբանությանը։
Բ. Կմիջամտեմ և կպաշտպանեմ նրա շահերը, ով իրավացի է։
Գ. Կմիջամտեմ և կպնդեմ իմ տարբերակը։

2. Ժողովի ժամանակ դուք կքննադատեք ղեկավարությանն իր թույլ տված սխալների համար։

Ա. Ո՛չ։
Բ. Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ հարաբերությունների մեջ կլինեմ ղեկավարության հետ։
Գ. Միշտ քննադատում եմ սխալների համար։

3. Ձեր անմիջական ղեկավարը աշխատանքային ծրագիր է առաջարկում, որն, ըստ ձեզ, սխալ է։ Դուք կառաջարկեք ձեր ծրագիրը, որը ձեր կարծիքով ավելի լավն է։

Ա. Այո՛, եթե ինձ սատարողներ լինեն։
Բ. Բնականաբար կփորձեմ առաջ տանել իմ ծրագիրը։
Գ. Կլռեմ` վախենալով անախորժություններից։

4. Սիրու՞մ եք վիճել գործընկերների և մտերիմների հետ։

Ա. Միայն նրանց հետ, ովքեր նեղացկոտ չեն և այն պայմանով, որ վեճը հարաբերությունները չի փչացնի։
Բ. Այո, բայց միայն սկզբունքային հարցերում։
Գ. Ցանկացած առիթով բոլորի հետ վիճում եմ։

5. Ինչպե՞ս կվարվեք, եթե խանութում ինչ-որ մեկը փորձի հերթը խախտել։

Ա. Կփորձեմ ինքս էլ հերթը խախտել։
Բ. Կլռեմ։
Գ. Կհայտնեմ դժգոհությունս։

6. Ինչպե՞ս կվարվեք, եթե որևէ վիճելի հարցում ձեր կարծիքը որոշիչ պետք է լինի։

Ա. Կարտահայտվեմ հարցի դրական և բացասական կողմերի մասին։
Բ. Կառանձնացնեմ հարցի դրական կողմերը և կառաջարկեմ մի անգամ էլ մտածել դրանց շուրջ։
Գ. Կքննադատեմ գաղափարը։

7. Ձեր ամուսինը (կինը) անդադար ձեզ մեղադրում է անմիտ ծախսեր անելու համար, իսկ ինքը գնել է շատ թանկարժեք և ըստ ձեզ՝ անպետք մի իր։ Ինչպե՞ս կվերաբերեք այդ երևույթին։

Ա. Հավանություն կտամ այդ գնումին, եթե այն նրան իսկապես հաճույք է պատճառում։
Բ. Կասեմ, որ անճաշակ գնում է կատարել։
Գ. Կվիճեմ դրամն անմիտ մսխելու համար։

8. Հանդիպել եք ծխող դեռահասների. ինչպե՞ս կպահեք ձեզ։

Ա. Չնկատելու կտամ և կանցնեմ։
Բ. Նրանց դիտողություն կանեմ։
Գ. Խիստ կնախատեմ երեխաներին։

9. Ինչպե՞ս կվարվեք, եթե մատուցողը փորձի ձեզ խաբել։

Ա. Թեյադրամ չեմ տա։
Բ. Կխնդրեմ, որ իմ ներկայությամբ ևս մեկ անգամ հաշվի։
Գ. Աղմուկ կբարձրացնեմ։

10. Հանգստյան տանը ձեզ վատ են սպասարկում։

Ա. Իմ դժգոհությունները կներկայացնեմ հանգստյան տան ղեկավարությանը։
Բ. Կպահանջեմ պատժել մեղավորներին։
Գ. Իմ զայրույթը կթափեմ տեխնիկական աշխատողների վրա (հավաքարար, մատուցող և այլն)։

11. Եթե ձեր երեխայի հետ վիճաբանելիս համոզված եք, որ նա իրավացի է, կընդունե՞ք ձեր սխալը։

Ա. Ոչ մի դեպքում։
Բ. Կարծում եմ՝ այո՛։
Գ. Էլ ի՞նչ ծնող, որ երեխայի մոտ իր սխալն ընդունի։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հաշվեք միավորները. յուրաքանչյուր «Ա» պատասխանի համար վաստակում եք 4 միավոր, «Բ» պատասխանի համար՝ 2, իսկ «Գ»-ի համար` 0 միավոր։

30–44 միավոր
Դուք նրբանկատ մարդ եք, կոնֆլիկտներ չեք սիրում, խուսափում եք ծայրահեղ իրավիճակներից և փորձում դուր գալ շրջապատի մարդկանց։ Բայց կարելի՞ է արդյոք դուր գալ բոլորին։

15–29 միավոր
Դուք համառորեն պնդում եք ձեր տեսակետը՝ անկախ ծառայողական կամ անձնական հարաբերություններից։ Դուք այնքան էլ հարմար մարդ չեք։ Ձեզ ավելի շատ հարգում, քան սիրում են։

10–14 միավոր
Դուք ինքներդ եք կոնֆլիկտներ ստեղծում և վիճելու առիթ եք փնտրում։ Սիրում եք քննադատել և դիմացիններին պարտադրել ձեր կարծիքը։ Շրջապատի հետ կոնֆլիկտ ունենալու դեպքում մեղավորությունը ձեր մեջ փնտրեք:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել