Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր՝ իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Ամեն մարդ իր հայրենի քաղաքն էր գնում՝ արձանագրել տալու իր անունը: Հովսեփը ևս, Դավթի ցեղից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ և իր անունն արձանագրել տալու համար գնաց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքը՝ Դավիթ թագավորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը հղի էր:
Բեթղեհեմում Մարիամի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան և դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում նրանց համար տեղ չկար:
(Ղուկասի ավետարան 2:1-7)
Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք Աբրահամի զավակներն եք և ժառանգելու եք այն, ինչ որ Աստված խոստացավ նրան:
(Պողոս առաքյալի նամակը Գաղատացիներին 3:27-29)