Վրաստանապաշտները, սակայն, շատ կզարմանան, եթե իմանան, որ իրենց կուռք երկրի կենտրոնադիր ճամփեքից մեկը՝ Ախալքալաք-Ղադո-Ծղրածկարո-Բակուրիանի (https://goo.gl/c2WFDl), որի մի հատվածով ա անցնում նաև ԲԹՋ նավթամուղը, ավելի վատ վիճակում ա, քան նշածս քաշաթաղյան ճանապարհը։ Ըստ որում, եթե Քաշաթաղի դեպքում նման ամխիթար ճանապարհի գոյությունը, ցավոք, օրինաչափ է, ապա «նորին մեծություն» Վրաստանի դեպքում ամեն ինչ ավելի դժվար բացատրելի է։
Նշածս ճանապարհի միակ առավելությունը Տաբածղուրի-Ծղրածկարոյի լեռնանցք հատվածում (https://goo.gl/DG973t) նավթամուղի պաշտպանության մահանով ստեղծված ռազմական անցակետն էր։ Ավտոմատավոր հատուկջոկատային մը անցնող-դարձող մեքենաների ուղևորների (անկախ ազգությունից) փաստաթղթերը հավաքում, մի քանի րոպե «վերևների» հետ ճշտումներ ա անում, նոր բաց թողնում։ Մեզ պատահած զինվորականի հայացքում վերջում նկատելի էր՝ «ա՛, հորս արև, հալալ ա ձեզ, մեր ռեժիմը թքած ունի էս ճամփի վրա, գոնե ձեր պես ժիզնիռադըստնի մարդիկ էլ թաքուբիր որ չանցնեն, վոոբշե կգժվենք» միտքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1134651856581298
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել