Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը: Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց: Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան շարժվեց իր որովայնում, և Եղիսաբեթը, Սուրբ Հոգուց ներշնչված, բարձրաձայն ասաց.
-Օրհնյա~լ ես դու կանանց մեջ, և օրհնյա~լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում: Ինչպիսի~ երջանկություն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետև երբ քո ողջույնը լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեց իմ որովայնում: Երանի~ քեզ , որ հավատացիր, որովհետև Աստծու կողմից քեզ ասվածները պիտի կատարվեն:
(Ղուկասի ավետարան 1:39-45)

Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մենք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ:
Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.
«Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»:
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել