Ապագայում ռոբոտները ավելի շատ կփոխարինեն գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Վերջերս գիտնականները ներկայացրել են ռոբոտի, որը կարող է մարդուց ավելի արդյունավետ հավաքել խնձորի բերքը, գրում է gogetnews.info-ն:
ԱՄՆ-ում խնձորը սպառման հաճախականությամբ երկրորդ միրգն է, սակայն խնձորի հավաքման եղանակը վերջին երկու հարյուր տարում չի փոխվել, առաջվա պես այն ձեռքով են հավաքում:
Ստեղծված ռոբոտները կարողանում են խնձորը ծառից հավաքել վայրկյանում մեկ խնձոր արագությամբ: Նրանք օգտագործում են համակարգչային տեսողություն ծառի ճյուղին հասած խնձորը ճանաչելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



