Ատամները բուժելու համար օգտագործում են խնկեղեգի արմատից և ակնամոմից պատրաստված թրմօղին: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 0,5 լիտր օղուն ավելացնել 0,5 բաժակ մանրացրած խնկեղեգի արմատ, թողնել 1 շաբաթից ոչ պակաս: Նույն եղանակով պատրաստել նաև ակնամոմի թրմօղին: Անհրաժեշտ է այս երկու թրմօղիներն օգտագործել միաժամանակ:
Վերցնել 1 ճաշի գդալ խնկեղեգի թուրմ և 1 թեյի գդալ ակնամոմի թուրմ, խառնել իրար և 1-3 րոպեի ընթացքում ողողել ատամները:
Չնայած որ ցավն անցնում է առաջին իսկ երեք օրերի ընթացքում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բուժումը շարունակել մեկ ամիս:
Թուրմը թափանցում է հիվանդ ատամների խոռոչը, խնկեղեգը ցավազրկում է արմատները, իսկ ակնամոմը դրոշմում է ատամների միկրոճաքերը:
Ատամներն այլևս ընդհանրապես չեն ցավում: Նույնիսկ շարժվող ատամներն ամրանում են, իսկ կոտրված արմատները դադարում են փշրվել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/379072238857151
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել