Գիտնականները պարզել են, որ մազերը կարող են ծառայել որպես ինֆարկտին հակվածություն ցույց տվող կենսաբանական մարկեր, հայտնում է newsyou.info-ն:
Սթրեսի առաջացման աստիճանը կարելի է որոշել՝ չափելով օրգանիզմում կորտիզոլի մակարդակը: Մինչև հիմա այն որոշվել է մեզի, արյան կամ թքի անալիզի միջոցով: Դրա թերությունը այն է, որ կորտիզոլի մակարդակը տվյալ դեպքում գրանցվում է միայն ժամանակի այն պահի համար, երբ հանձնվում է անալիզը:
Մարդու մազերը աճում են մոտավորապես ամիսը 1 սմ: Այսպիսով 5 սմ մազը կարող է ներառել կորտիզոլի մակարդակի մասին 5 ամսվա տեղեկություն:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինֆարկտ տարած մարդկանց մազերում կորտիզոլի մակարդակը եղել է բարձր: Այսինքն՝ մազերում կորտիզոլի բարձր մակարդակը վկայում է ինֆարկտին հակվածության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



