Ինչպես ասում են՝ երազը պատմելու համար, նախ պետք է արթնանալ: Ես արդեն արթուն եմ, սակայն արթնացել եմ մի նոր հեքիաթային իրականության մեջ: Օգոստոսի 6-ին իմ կինը պարգևեց մեզ մեր ՀՐԱՇՔ-ին, մեր ՌՈՒԲԵՆ-ին: Ազնվությամբ յուրաքանչյուր տղամարդ այս բերկրանքը զգալուց հետո, էլ ավելի է գիտակցում կնոջ առանցքային դերը իր կյանքում: Ավելին՝ վստահաբար կարող եմ պնդել, որ բոլոր կանայք ՀԵՐՈՍ են, քանի որ այն դժվարությունները, այն ցավերը, որ իրենք են հաղթահարում փոքրիկ ՀՐԱՇՔ աշխարհ բերելու համար, ոչ մի տղամարդ չի կարող պատկերացնել:
Իմ ու Արևիս համատեղ կյանքը դարձավ հեքիաթային և աղմկոտ ընտանեկան կյանք: Սիրելի ընկերներ, ձեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում և հոգաչափ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին ջերմ խոսքերի, շնորհավորանքների և ուշադրություն համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել